Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությունից հետո երկրպագուները հարձակվել են ռեփերի եւ Քիմ Քարդաշյանի վրա

14:06   16 փետրվարի, 2017

Սպասելի էր․․․Նյու Յորքը կրկին հայտնվել է 39-ամյա Քանյե Ուեսթի ոտքերի տակ: Նորաձեւության շաբաթվա շրջանակում ռեփերի Yeezy Season 5 նոր հավաքածուի ցուցադրությունից հետո երկրպագուները հարձակվել են Քանյեի եւ նրա հմայիչ կնոջ՝ Քիմ Քարդաշյանի վրա:

Նրանք Քանյեին կոշիկներն են տվել, որպեսզի ռեփերը դրանց վրա ինքնագիր թողնի: 

Ահա թե ինչ է կատարվել ցուցադրությունից հետո:

Հիշեցնենք, որ ցուցադրությանը մասնակցել է հիջաբով առաջին մոդելը՝ ծագումով Սոմալիից ամերիկուհի Հալիմ Ադենը, որը բեմ է բարձրացել մորթե մուշտակով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ GC Images-ի, AKM-GSI-ի



© NEWS.am STYLE