Ալեքսիս Օհանյան, ո՞ւր ես նայում. Սերենա Ուիլյամսը՝ Sports Illustrated-ի էջերում

14:37   16 փետրվարի, 2017
Հունվարի վերջին Սերենան «Մեծ սաղավարտի» 23-րդ տիտղոսը նվաճեց՝ Australia Open-ի եզրափակիչում հաղթելով ավագ քրոջը՝ Վինուսին: 1 ժամ 21 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 6:4, 6:4 հաշվով: Իսկ Sports Illustrated-ը, որը մեզ առանց այդ էլ ուրախացրել էր 24-ամյա Քեյթ Ափթոնի կիսամերկ լուսանկարով շապիկով, շարունակում է անակնկալները: Եվ ահա մեր ապագա հայ հարսը (NEWS.am STYLE-ը վստահ է, որ այդպես էլ լինելու է)՝ Սերենա Ուիլյամսը (հետաքրքիր, կփոխի՞ ազգանունը) զարդարել է ամսագրի հատուկ համարի շապիկը՝ Sports Illustrated Swimsuit 2017-ը:
«Ուզում եմ, որպեսզի մարդիկ մոռանան աշխարհը նվաճած գեղեցկության ստանդարտների մասին, ուզում եմ, որպեսզի նրանք վերջապես իրենց հարմարավետ զգան իրենց մարմնում:
Ուժեղ եւ սեքսուալ տեսք ունենալը հրաշալի է: Ես իսկապես ուզում ես սա հասցնել մարդկանց, որոնք ինձ նման կազմվածք ունեն»,- հայտարարել է Սերենան:
 
Աղբյուրը՝ Daily Mail


© NEWS.am STYLE