Աստղային վարսահարդարում. Ջենիֆեր Լոպես (ֆոտո)

17:03   16 փետրվարի, 2017

47-ամյա Ջենիֆեր Լոպեսի գեղեցկությամբ, հմայքով եւ նրբագեղությամբ հիանում են շատերը: Այս արտիստը, միաշանակ, գիտի, թե ինչպես պետք է պատրաստվել միջոցառումներին եւ ինչ հագուստ, վարսահարդարում ու դիմահարդարում կրել` ճաշակով եւ միշտ երիտասարդ տեսք պահպանելու համար:

Լոպեսին կարելի է վստահորեն համարել վարսահարդարումների գիտակ, քանի որ երգչուհի-դերասանուհին այս հարցում, գրեթե, երբեք չի սխալվում:

Նա շատ լավ պատկերացնում է, թե իր դիմագծերին վարսերի ինչ երանգ եւ ոճ է սազում եւ միշտ ներկայանում է կատարյալ եւ իր կերպարին համահունչ վարսահարդարմամբ:

Համոզվելու համար առաջարկում ենք դիտել այն լուսանկարները, որոնք առանձնացրել ենք մեր նոր` «Աստղային վարսահարդարում» խորագրի համար:

Այսպիսով` մեր առաջին հերոսուհին Ջենիֆեր Լոպեսն է:



© NEWS.am STYLE