70-ամյա Սյուզան Սարանդոնը խոստովանել է, որ բիսեքսուալ է

15:42   16 փետրվարի, 2017

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սյուզան Սարանդոնը PrideSource-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ բիսեքսուալ է:

«Ես ինձ համար նոր հարաբերություններ բացահայտեցի: Իմ սեռական կողմնորոշումն ինձ թույլ է տալիս հանդիպել ե՛ւ կանայց, ե՛ւ տղամարդկանց հետ: Բայց, ի դեպ, ես մենամուսնության կողմնակից եմ, այդ պատճառով չեմ կարող պարծենալ սիրեկանների երկար ցանկով»,- հայտարարել է 70-ամյա դերասանուհին, որն արդեն բազմաթիվ տարիներ սատարում է ԼԳԲՏ հանրությանն ու պայքարում սեռական փոքրամասնությունների իրավունքների համար:

Զրույցի ընթացքում նա հիշել է 1989 թվականին վախճանված դերասան Ֆիլիպ Սայերի հետ իր սերտ կապերի մասին, որի հետ ծանոթացել է «Քաղց» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

«Ֆիլիպը նույնասեռական էր, բայց չէր հայտարարում այդ մասին: Նա շատ ուրապ մարդ էր, մենք հրաշալի հարաբերություններ ունեինք, սիրում էինք իրար: Ես միակ կինն էի նրա կյանքում»,- պատմել է Սարանդոնը:
Դերասանուհին միայն մեկ անգամ է ամուսնացած եղել՝ դերասան Քրիս Սարանդոնի հետ: Սակայն նրա կյանքում վառ սիրավեպերը քիչ չեն եղել. նա հանդիպել է դերասան Թիմ Ռոբինսի, ինչպես նաեւ ռեժիսոր Ֆրանկո Ամուրիի հետ, որոնցից երկու որդի եւ մեկ դուստր ունի:

Աղբյուրը՝ ust Jared



© NEWS.am STYLE