Սինդի Քրոուֆորդի 15-ամյա դուստրը՝ Marc Jacobs Beauty-ի գովազդային արշավում

16:22   16 փետրվարի, 2017

Երբ մեծանա, թիվ մեկ մոդելն է դառնալու: Խոսքը Սինդի Քրոուֆորդի դստեր՝ Քայա Գերբերի մասին է: Ի դեպ՝ Քենդալ Ջեները, որը հունվարին աղջկան նկարահանել էր Love պարբերականի համար, հայտարարել է, որ երբ Քայան պոդիումում հայտնվի, ինքն եւ մյուս մոդելներն այլեւս անելիք չեն ունենա:

Публикация от Kaia (@kaiagerber)

Քայան  Instagram-ում Marc Jacobs-ի կոսմետիկայի շարքի գովազդային արշավի տեսանյութն է հրապարակել՝ իր մասնակցությամբ:
«Շատ ուրախ են Marc Jacobs-ի հետ աշխատելու համար, հպարտ եմ այս համագործակցությամբ: Ես տարված եմ այս ապրանքանիշի արտադրանքով եւ հիանում եմ այն ամենով, ինչ անում է Մարկը»,- հայտարարել է Քայան:
Հոլովակը նկարահանել է Դեւիդ Սիմսը, իսկ դիմահարդարը Դիանա Քենդալն է եղել:



© NEWS.am STYLE