Մոդել Բելլա Հադիդը կրկնել է Քեյթ Մոսի մերկ ֆոտոսեսիան

17:20   16 փետրվարի, 2017

1990-ականների սկզբին, ավելի հստակ՝ 1993 թվականին, նյու ոճում մասնագիտացած լուսանկարիչ Մարիո Սորենտին լուսանկարել էր այն ժամանակ դեռեւս անհայտ բրիտանացի մոդել Քեյթ Մոսին:

Դրանից հետո Քեյթը դարձավ այն, ով հիմա է, իսկ նույն ֆոտոսեսիան V magazine-ի մարտի թողարկման համար կրկնել է Բելլա Հադիդը:

Նույն կերպարով, որով ժամանակին Քեյթ Մոսը կեցվածք է ընդունել Calvin Klein Obsession-ի գովազդի համար:

Ֆոտոսեսիայի կրկնության հեղինակը Մարիոն է, որն էլ նկարահանել է Բելլային:

Կադրերից մեկում մոդելը պատկերված է կիսամերկ, դեպի հետ սանրած թաց վարսերով:

Աղբյուրը՝ E!



© NEWS.am STYLE