21:17 25 մարտի, 2013Ամերիկյան դիետոլոգների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկուզեղենը պարունակում է «լավ» խոլեստերին, որն օգնում է նիհարելուն եւ նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը:
Global Science-ի փոխանցմամբ, ուսումնասիրությանը կամավորության սկզբունքով մասնակցել են 13.000 կանայք եւ տղամարդիկ: Գիտնականները համեմատել են սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի առաջացումն ընկուզեղենի սիրահարների եւ նրան մոտ, ովքեր դրանք չեն կերել: Արդյունքում, դիետոլոգները հանգել են եզրակացության, որ ընկուզեղենի մշտական օգտագործումը նպաստում է շաքարախտի զարգացման վտանգի 5%-ով նվազմանը: Բացի այդ, ընկուզեղենի սիրահարներն ավելի քիչ են կշռել: Գիտնականներն օգտակար ընկուզեղենի շարքին են դասում նուշը, բրազիլական ընկույզը, հնդկական ընկույզը, պիստակը, գետնանուշը, կաղինը: