Ջորջ Քլունիի մայրը հայտնել է իր ապագա թոռնիկների սեռը

12:35   17 փետրվարի, 2017

Այսօր արեւմտյան լրատվամիջոցները գրում են ոչ միայն նորաձեւության մասին, չնայած Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում Քանյե Ուեսթի ցուցադրությունը բոլորի ուշադրության կենտրոնում է: Նորաձեւության քննադատները, սակայն, չեն կարողանում հավուր պատշաճի մեկնաբանություներ տալ, քանի որ ցուցադրությունից որակյալ լուսանկարներ համացանցում այդպես էլ չհայտնվեցին (39-ամյա ռեփերն արգելել էր նկարահանումները):

Իսկ մինչ այդ, Ջորջ Քլունիի մայրը հայտնել է ապագա թոռնիկների սեռը:

Հիշեցնենք, որ վերջերս 55-ամյա Ջորջը հաստատեց կնոջ հղիության մասին տեղեկությունը՝ հավելելով, որ երկվորյակ են ունենալու:

Փոքրիկները լույս աշխարհ կգան հունիսին: 77-ամյա Նինա Ուորենն իր հերթին մեկնաբանել է Ամալի հղիությունը եւ նշել երկվորյակների սեռը:

«Այո՛, տղա եւ աղջիկ: Հրաշալի է: Ես եւ ամուսինս շատ ուրախ ենք: Ինձ անունների մասին ոչինչ չեն ասել, դա Ջորջի եւ Ամալի գործն է: Վստահ եմ, որ Ջորջը հրաշալի հայր կլինի, իսկ նրա կինը հիանալի կկատարի մայրիկի դերը»,- ասել է ապագա տատիկը:

Աղբյուրը՝ Harpers Bazaar



© NEWS.am STYLE