Չեմ կարող նկարագրել` ինչ կատարվեց հետս. Սիրուշոն ներկայացրել է «Դեր Զոր» տեսահոլովակի անոնսը

10:30   17 փետրվարի, 2017

Սիրված երգչուհի Սիրուշոն instagram-ում տեղադրել է հոլովակ, որում պատմում է իր նոր՝ Դեր Զոր տեսահոլովակի մասին։ Տեսահոլովակ նկարահանելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ կարողացել են հաղթահարել դժվարություններն ու իրականցրել վաղեմի երազանքը։

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Ծնկներս ծալվեցին, շունչս կտրվեց... Չեմ կարող նկարագրել՝ ինչ կատարվեց հետս: Եթե նույնիսկ հեռախոսներով լինեինք, պիտի նկարահանեինք: Այստեղ արդեն էական չէր՝ ինչով և ինչպես: Ունեինք ընդամենը 5 րոպե նկարահանված նյութ, որի հիման վրա պետք է նկարահանեինք տեսահոլովակ։ Թիմային ոգին է, որ մի խումբ հայերով այդ երկրում փորձում էինք  ինչ-որ բաներ փոխել»,- պատմում է Սիրուշոն։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին տեղեկացրել էր, որ սպասվում են անակնկալներ եւ նոր պրենմիերաներ։



© NEWS.am STYLE