Անատի Սաքանյանն ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

12:15   17 փետրվարի, 2017

Օրեր առաջ «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Անատի Սաքանյանը Instagram-ում հրապարակեց հարսանեկան լուսանկարներ, որոնցից պարզ դարձավ, որ երիտասարդ դերասանուհին ամուսնացել է:

Գեղեցկուհու հարսնիքը կայացել էր սիրո միջազգային տոնին` Սուրբ Վալենտինի օրը: Անատին խնջույքին ներկայացել էր ոչ թե ավանդական սպիտակ, այլ երեկոյան ոսկեգույն զգեստով:

Հմայիչ դերասանուհին, որը սովորաբար չի սիրում հանրայնացնել իր անձնական կյանքը, հարսանիքից հետո առաջին անգամ նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ.

«Ամուսինս, սիրելիս, սեր, երջանկություն, ռոմանտիկա, ընտանիք»,-այսպիսի հեշթեգերով է դերասանուհին վերնագրել լուսանկարը:

 



© NEWS.am STYLE