Փերիս Հիլթոնը նշում է ծննդյան 36-ամյակը. սկանդալային շիկահերի TOP 5 ամենագրավիչ կերպարները

17:03   17 փետրվարի, 2017

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, մոդել եւ դիզայներ Փերիս Հիլթոնն այսօր նշում է ծննդյան 36-ամյակը:

Չնայած վերը նշված մասնագիտություններին`շատերը Փերիսին, պարզապես, երես առած հարուստ բարբի տիկնիկ են անվանում, որը հայտնի է իր սկանդալային պահվածքով, գլամուրային երեկույթներով եւ գայթակղիչ կերպարներով:

Հիլթոնը հայտնիություն ձեռք բերեց «Հասարակ կյանք» ռեալիթի շոուի շնորհիվ: Սակայն մամուլի ուշադրության կենտրոնում այս շիկահերը հայտնվեց իր անկանոն ապրելակերպի շնորհիվ:

Միշտ գլամուրային ու միշտ սկանդալային…ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փերիս Հիլթոնի ամենասեքսուալ կերպարներից 5-ը:

 



© NEWS.am STYLE