Աստղային վարսահարդարում. Այշվարիա Ռայ (ֆոտո)

15:15   19 փետրվարի, 2017

Բոլիվուդյան դերասանուհի` «Միսս աշխարհ-1994» տիտղոսին արժանացած Այշվարիա Ռայի գեղեցկության մասին կարելի է անվերջ խոսել: Այս գեղեցկուհին ոչ միայն ունի արտաաքին հմայք, այլեւ բնատուր գրավչություն եւ նրբագեղություն:

Այշվարիան հաճախ չի դիմում ոճային կտրուկ փոփոխությունների: Նրան երբեք չես տեսնի էպատաժային հագուստով կամ դիմահարդարմամբ:

Վարսահարդարման հարցում եւս դերասանուհին նախընտրում է դասական ոճը:

Նրան հաճախ կարելի է տեսնել ուղիղ, արձակած վարսերով, հմայիչ գանգուրներով եւ դասական ոճի այլ սանրվածքներով:

Ի դեպ, էլեգանտ դեասանուհու վարսահարդարմամբ վերջին շրջանում զբաղվում է հայ ոճաբան Մարիաննա Մուկուչյանը:

«Աստղային վարսահարդարում» խորագրի մեր այսօրվա հերոսուհին նա է` Այշվարիա Ռայը:



© NEWS.am STYLE