Նազենի Հովհաննիսյանն ու Սամվել Թադեւոսյանը` Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի հերոսներ (ֆոտո)

13:45   17 փետրվարի, 2017

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ բացի իրենից կտեսնեք նաեւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանին եւ «Կյանք ու կռիվ» ֆիլմից սիրված դերասան Սամվել Թադեւոսյանին: Դերասանուհու գրառումից պարզ է դառնում, որ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի գլխավոր դերերում ինքն ու Սամվելն են լինելու:

«Սկսեցինք:) Մեծ հաճույք է լավ ու որակով դերասանների հետ խաղալը։ Հաստատ մի նոր բան՝ անկախ ունեցածդ փորձից, կսովորես»,-գրել է դերասանուհին` ակնարկելով, որ նկարահանման մասին նոր բացահայտումները շարունակելի կլինեն:



© NEWS.am STYLE