Կրքոտ Քայլի Ջեները՝ Violet Grey-ի ֆոտոսեսիայում

17:35   17 փետրվարի, 2017

Պապարացիների ուշադրության կենտրոնում միայն Քիմ Քարդաշյանը չէ: Հայուհու 19-ամյա քույր Քայլին նույնպես մշտապես ուշադրություն է գրավում, առավել եւս, որ ամբողջ աշխարհի միլիոնավոր դեռահասները ցանկանում են պատճենել Քայլիի ոճը:

Քայլի Ջեները հայտնվել է Violet Grey-ի ֆոտոսեսիայում: Ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ սոցիալական ցանցերի պատճառով տարված է եղել ներարկումներով:
«Ես իսկապես որոշ ժամանակով դադարել էի վերահսկել իրավիճակը եւ հաճախ էի կոսմետոլոգի այցելում: Պարզապես տարված էի իմ շուրթերով: Ես միշտ ցանկացել եմ, որ դրանք ավելի մեծ լինեն: Ինձ համար սոցիալական ցանցերն ամեն ինչ են: Դրանք, իհարկե, կարող են բացասական ազդեցություն ունենալ հայտնիների վրա, բայց ինչ կարող էինք անել առանց դրանց»,- խոստովանել է Քայլին:

Մեծացնելով շուրթերը՝ Քայլին կարողացել է ավելի արդյունավետ ներկայացնել իր Kylie Cosmetics շրթներկերի շարքը. գովազդը հաջողություն է ունեցել:
Պարբերականը նաեւ հետաքրքրվել է, արդյո՞ք Քայլին ծրագրում է երբեւէ հեռանալ ապրանքանիշի տնօրենի պաշտոնից:

«Ո՛չ, ես տարված եմ այդ գործով, չեմ կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկը կղեկավարի Kylie Cosmetics-ը»,- վստահեցրել է Ջեները:

Աղբյուրը՝ Etonline



© NEWS.am STYLE