Ռամզան Քադիրովի կրտսեր դուստրերը դարձել են իրենց ավագ քրոջ մուսուլմանական հագուստի նոր հավաքածուի հերոսուհիները

13:03   18 փետրվարի, 2017

Ռամզան Քադիրովի կրտսեր դուստրերը դարձել են իրենց ավագ քրոջ մուսուլմանական հագուստի նոր հավաքածուի հերոսուհիները, գրում է«Сплетник»-ը։

Նշվում է, որ անցյալ տարվա գարնանը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ 21-ամյա Այշատը, սկսել է զբաղվել «մուսուլմանական նորաձեւությամբ»՝ ստանձնելով Firdaws նորաձեւության տան ղեկավարի պաշտոնը։

Ռամզան Քադիրովը դստրեր՝ Այշատի հետ

Այդ ժամանակ նշվեց, որ աղջիկը ուշադրություն է հատակացնելու երիտասարդական նորաձեւությանը՝ չեչենական կոլորիտի տարրերով, ինչը եւ նա արեց։

Իսկ նոր հավաքածուի գլխավոր հերոսուհիներ դարձրեց իր կրտսեր քույրերին։

Ռամզան Քադիրովը կնոջ եւ երեխաների հետ

«Firdaws նորաձեւության տան համար մեծ պատիվ է, որ որպես մոդելներ ներկայացել են հիասքանչ աղջնակներ՝ Հումթաթ, Տաբարիկ եւ Աշուրա Քադիրովաները », - ասվում է ապրանքանիշի՝ Instagram-ի էջում։



© NEWS.am STYLE