Ռայան Հոսլինգը, Մայքլ Ֆասբենդերը եւ Նատալի Փորթմանը՝ «Երգ երգի հետեւից» ֆիլմի առաջին թրեյլերում

14:11   18 փետրվարի, 2017

Համացանցնում է հայտնվել ռեժիսոր Թերենս Մալիկի «Երգ երգի հետեւից» ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմի շուրջ ռեժիսորն աշխատել է մոտ վեց տարի։

Ռայան Հոսլինգը, Նատալի Փորթմանը, Ռունի Մարան, Մայքլ Ֆասբենդեը հեռուստադիտողին են ներկայանում սիրո եւ ռոք-ն-ռոլի մթնոլորտում։ Բայց ֆիլմն ակնհայտորեն կցուցադրվի, երբ կհանգչի «Լա Լա լենդ» ժապավենի հետ կապված էյֆորիան, որտեղ գլխավոր դերում Էմմա Սթոունն էր:

Սյուժեի կենտրոնում երկու զույգեր են՝ երգերի հեղինակներ Ֆեյը (Ռունի Մարա) եւ Բիբին (Ռայան Հոսլինգ), իսկ երաժշտական պրոդյուսերը (Մայքլ Ֆասբենդեր) փորձում է գայթակղել մատուցողուհուն (Նատալի Փորթման)։

Իր աշխատանքների նախնական փուլում Թերենս Մալիկը կինոնկարն անվանել է «Անկշռելիություն» (Weightless), սակայն հետո անվանափոխել է այն։ Դրամայի շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա գարնանը։

 



© NEWS.am STYLE