Գրեթե կիսամերկ Քայլի եւ հրապուրիչ Քենդալ. Քիմ Քարդաշյանի քույրերը ներկայացրել են իրենց DropOne հավաքածուն

12:12   18 փետրվարի, 2017

Քենդալ եւ Քայլի Ջեններները շատ աշխատասեր են։ Քենդալը միշտ բեմահարթակում է հայտնի նորաձեւության տների ցուցադրությունների ժամանակ , իսկ Քայլին նկարահանվում է «թեժ» ֆոտոշարքերում։ Քույրերը նաեւ ժամանակ են գտնում իրենց սեփական բիզնեսի համար։

Այսպես, նրանք գովազդել են իրենց հավաքածուն՝ Kendall + Kylie – DropOne-ը։ Հավաքածուն բաղկացած է 16 տարբեր համադրություններից։ 

Պրոմո տեսահոլովակը աղջիկները տեղադրել են Instagram-ի իրենց էջերում։ 19-ամյա Քայլին հայտնվել է գրեթե թոփլես՝ Corset Bodysuit-ով ( 200 դոլար), իսկ Քենդալը ներակայացրել է Cropped Fleece Jacket-ը՝ 595 դոլար արժողությամբ: Kendall + Kylie հավաքածուն միշտ կթողարկվի ըստ սեզոնների եւ կունենա արտադրանքի սահմանափակ քանակ։

Հավաքածուն վաճառքում կհայտնվի այսօրվանից։

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE