Ինձ դուր է գալիս, որ ինձ սեքս խորհրդանիշ են համարում. Ջոն Տրավոլտան դարձավ 63 տարեկան

14:25   18 փետրվարի, 2017

Ամերիկացի հայտնի դերասան, «Ոսկե գլոբուսի» եւ «Էմմիի» մրցանակակիր Ջոն Տրավոլտան այսօր նշում է ծննդյան 63-ամյակը: Հոլիվուդյան աստղը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, որոնց թվում են` «Քրեական ընթերցում», «Առանց դեմք», «Սիրով` Փարիզից», «Նա չքնաղ է», «Մայքլ» եւ այլն:

Ի դեպ, Ջոն Տրավոլտան նաեւ պրոֆեսիոնալ պարող է: Նա, նույնիսկ, հնարավորություն է ունեցել պարելու արքայադուստր Դիանայի հետ:

Այդ օրվանից Ջոնը հիշում է.

«Դիանան հրաշալի պարուհի էր: Նա էր ինձ փորձում առաջնորդել, իսկ ես աչքերով հասկացնում էի, որ իրականում տղան պետք է լինի առաջնորդողը»:

Տրավոլտայի մյուս հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Դու այնքան ժամանակ ես քեզ կենդանի զգում, քանի դեռ կարողանում ես օգնել մյուսներին»:

«Ես շատ վաղ հասկացա, որ պետք է հեռու մնալ դեղին մամուլից: Այդ բամբասանքները ցանկացածին կարող են տխրեցնել: Շատ հայտնի մարդկանց գիտեմ, որոնք կարդում են իրենց մասին գրածներն ու փչացնում տրամադրությունը: Մենք ինքներս կարող ենք որոշել` ինչ կարդալ, ինչ ոչ»:

«Իմ ընկերներից ինձ ամենից լավ հասկանում է Թոմ Հենքսը»:

«Ես հավատում եմ, որ մեկ ուրիշ կյանք էլ կա: Չեմ կարծում, որ այդ հսկայական տիեզերքը առանց որեւէ շնչի կարող է գոյատեւել»:

«Դժվար է ամեն անգամ մշակութային գործ ստեղծելը»:

«Հիմա եմ գիտակցում, որ կյանքում շատ բաներ տեսել եմ այնպես, ինչպես ծեր մարդը կտեսներ: Հիմա էլ հակառակն եմ փորձում` ամեն ինչ ընկալել այնպես, ինչպես պատանին կընկալեր»:

«Կյանքն ավելի կառուցողական է դառնում 30 տարեկանում: Այլեւս ստիպված չես լինում արդարանալ քո արածների համար»:

«Ես միշտ կարծել եմ, որ աստղերի եւ նրանց երկրպագուների հարաբերությունները նման են ամուսնության: Նրանք միշտ նկատում են քո վերելքներն ու վայրէջքները»:

«Ես չեմ կարծում`պետք է զղջալ ինչ-որ բանի համար: Ես այն համոզմանն եմ, որ քո ապագան քո վաղվա օրվա մեջ է»:

«Ինձ դուր է գալիս, որ ինձ սեքս խորհրդանիշ են համարում, բայց ես դրան լուրջ չեմ վերաբերվում»:

«Երբ մեծանում ես, պետք է ստիպես ինքդ քեզ ստեղծել նոր երազանքներ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE