Սիրուշոն ներկայացրել է «Դեր Զոր» տեսահոլովակի մասին պատմող նոր տեսանյութ

15:13   18 փետրվարի, 2017

Երգչուհի Սիրուշոն շարունակում է երկրպագուներին ու հանրությանը ներկայացնել իր «Դեր Զոր» տեսահոլովակից որոշ հատվածներ։ Անձնակազմը նկարահանումներն իրականացրել է Դեր Զորում՝ Սիրիայի արևելքում։ Երգչուհին Instagram-ում տեղադրել է տեսահոլովակի ստեղծման ընթացքի վավերագրական մասը, որում պատմում է իր հույզերի ու ապրումների մասին։

«Այդ ժամանակ նույնիսկ դա ինձ համար երազանքի իրականացում էր... Հեռվում երեւում էր Անին։ Այնպիսի տպավորություն էր, որ ուղղակի ձեռքդ մեկնես ու բռնես՝ կարող ես Անին բերել այս կողմ»,-պատմում է Սիրուշոն։

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր տեսահոլովակի առաջին անոնսը, որը պատմում էր այն դժվարությունների մասին, որոնք ամեն դեպքում թիմը կարողացել ՝ է հաղթահարել։



© NEWS.am STYLE