Հմայիչ Էմիլի Ռատաժկովսկին՝ բիկինիով. մոդելը հիշել է Հունաստանում անցկացրած արձակուրդը

12:37   20 փետրվարի, 2017

Էմիլի Ռատաժկովսկու Instagram-ը գեղեցկության եւ սեքսուալության ներբողի է նման: 27-ամյա մոդելին բնությունը շնորհել է ամեն ինչ, այնպես որ՝ զարմանալի չէ, որ բազմաթիվ ապրանքանիշեր նրան աստղաբաշխական գումարներ են առաջարկում՝ իրենց ապրանքների գովազդային արշավներում նկարահանվելու համար:

 

Չգիտես ինչու՝ Էմիլին հիշել է անցյալ տարի Հունաստանում անցկացրած արձակուրդը:

 

Գեղեցկուհին Instagram-ում, որտեղ 12 մլն բաժանորդ ունի, բիկինիով լուսանկար է հրապարակել:

 

Նշենք, որ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Էմիլին մասնակցել է Michael Kors-ի, Jason Wu-ի եւ Diane von Furstenberg-ի ցուցադրություններին:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE