Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ Լոս Անջելեսում ռոմանտիկ ընթրիքից հետո

10:09   20 փետրվարի, 2017

Երկուշաբթի առավոտը սկսում ենք Քիմ Քարդաշյանի մասին լուրով: Իսկ ինչո՞ւ ոչ:

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում Քանյե Ուեսթի նոր՝ Yeezy 5 հավաքածուի հաղթական ցուցադրությունից հետո Քիմ Քարդաշյանին եւ ամուսնուն «բռնացրել» են Լոս Անջելեսում ռոմանտիկ ընթրիքից հետո:

Նախ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 36-ամյա աստղին եւ նրա ամուսնուն պապարացիները նկատել են Mercedes-Maybach-ով Universal Studios-ից հեռանալիս:

Առայժմ հայտնի չէ, թե նրանք ինչ են արել այնտեղ, բայց, ըստ լուրերի, հոլիվուդյան կինոընկերությունը պատրաստվում է ռեալիթի շոուի ձեւաչափով լիամետրաժ ֆիլմ նկարահանել Քիմ Քարդաշյանի մասին: Ինչպես եւ երբ՝ առայժմ հայտնի չէ:

Ավելի ուշ զույգին նկատել են Լոս Անջելեսի հայտնի ռեստորաններից մեկից դուրս գալիս:

Քանյեն եղել է Yeezy x Adidas կոշիկով, իսկ Քիմը՝ ամուսնու հավաքածուից հագուստով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI



© NEWS.am STYLE