Քենդալ Ջեները մերկացրել է կուրծքն իր DropOne ապրանքանիշի ֆոտոսեսիայում

12:05   20 փետրվարի, 2017

Քարդաշյան-Ջեներ գերդաստանը պարզապես օդից փող է ստեղծում: Ընտանիքի անդամներն ինչի էլ դիպչեն՝ միլիոններ են վաստակում:

Օրերս Քայլի եւ Քենդալ Ջեներները գովազդել են Kendall + Kylie DropOne նոր շարքը, որում Քայլին գրեթե կիսամերկ է ներկայացել:

 

Բայց եթե ռեալիթի շոուի 19-ամյա աստղի պարագայում ամեն ինչ «գրեթե» բառի շուրջ էր, ապա 21-ամյա Քենդալը սեփական արտադրանքը ներկայացնելիս մերկացրել է կուրծքը՝ Kendall + Kylie-ի Instagram-ում նոր լուսանկարներ հրապարակելով:

Հավաքածուն 16 զգեստից է բաղկացած: Kendall + Kylie-ի արտադրանքը թողարկվելու է յուրաքանչյուր սեզոնին, սահմանափակ քանակությամբ: Այնպես որ՝ կարելի է պատկերացնել, որ այն վայրկյանների ընթացքում կսպառվի: Այս հավաքածուն վաճառքի է հանվել երկու օր առաջ:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE