Շքեղ Ջիջի եւ Բելլա Հադիդները՝ Versace-ի խելահեղ ցուցադրությանը Լոնդոնի նորաձեւության շաբաթում

16:25   19 փետրվարի, 2017

Դոնաթելա Վերսաչեն երբեք ձանձրալի ոչինչ չի կազմակերպել։ Ինչպես միշտ՝ ապրանքանիշի դիզայներները հմտորեն համադրում են շքեղությունը, հանդգնությունը, էպատաժն ու սեքսը՝ ցանկացած սեզոնի իրենց հավաքածուում։ 

Բացառություն չդարձավ նաեւ Լոնդոնի նորաձեւության շաբաթը, որտեղ ապրանքանիշը ներկայացրեց իր Versus 2017/2018 հավաքածուն։

2017-ի աշուն-ձմեռ նոր հավաքածուի շնորհանդեսի գլխավոր հյուրերն էին Հադիդ քույրերը՝ Ջիջին եւ Բելլան։

Ջիջին հայտնվել է բեմահարթակում շքեղ զգեստով՝ ընդգծելով գեղեցիկ կազմվածքը:

Իսկ նրա քույր Բելլան ի ցույց է դրել երկար ոտքերը՝ բեմահարթակում հայտնվելով լայն կտրվածքով կիսաշրջազգեստով եւ մորթե կրոփ թոփով։


Աղբյուրը –  Daily Mail
Լուսանկարները – REX, WWD, Shutterstock



© NEWS.am STYLE