Թռչող աղջիկ, խելահեղ պարեր, սիրո կրքոտ եւ նուրբ դրսեւորումներ. կայացավ X Factor-ի առաջին գալա համերգը

11:15   20 փետրվարի, 2017

Այս կիրակի` փետրվարի 19-ին, կայացավ հայկական X Factor-ի առաջին գալա համերգը, որի ընթացքում Անդրեի, Էրիկի, Շուշանիկ Արեւշատյանի եւ Գարիկ Պապոյանի թիմակիցները շոուի երկրպագուներին ներկայացան բոլորովին նոր կերպարներով եւ նոր որակի ելույթներով:

Առաջին գալա համերգի թեման սերն էր… Մասնակիցները ներկայացրեցին սիրո տարբեր դրսեւորումներ` կիրք, սպասում, տառապանք եւ խենթություն…

Թե ում ներկայացրած սիրո պատմությունը հասավ հեռուստադիտողներին, իսկ ումը` ոչ, պարզ կդառնա հաջորդ կիրակի` երկրորդ գալա համերգի ժամանակ, որի ընթացքում նախագծից դուրս կմնա միանգամից երկու մասնակից:

Այս փուլից սկսած ժյուրիի անդամների թիմակիցների ճակատագրերը որոշելու են հեռուստադիտողները` sms քվեարկության միջոցով:

Մինչ պարզ կդառնա, թե ովքեր են շարունակելու պայքարը հայկական X Factor նախագծում, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տղաների, աղջիկների, 22-ից բարձր մասնակիցների եւ խմբերի առավել աչքի ընկած ելույթները:

Լուսանկարները՝ X Factor-ի Facebook-ի պաշտոնական էջից



© NEWS.am STYLE