Սիրուշոն ներկայացրել է «Դեր Զոր» երգի տեսահոլովակը

09:18   20 փետրվարի, 2017

Օրեր առաջ երգչուհի Սիրուշոն սոցիալական ցանցերի էջերում տեղադրել էր իր նոր՝ «Դեր Զոր» տեսահոլովակի անոնսը, որտեղ պատմում էր, թե ինչ դժվարություններ են հաղթահարել տեսահոլովակի նկարահանման ընթացքում.

«Ծնկներս ծալվեցին, շունչս կտրվեց... Չեմ կարող նկարագրել՝ ինչ կատարվեց հետս: Եթե նույնիսկ հեռախոսներով լինեինք, պիտի նկարահանեինք: Այստեղ արդեն էական չէր՝ ինչով և ինչպես: Ունեինք ընդամենը 5 րոպե նկարահանված նյութ, որի հիման վրա պետք է նկարահանեինք տեսահոլովակ։ Թիմային ոգին է, որ մի խումբ հայերով այդ երկրում փորձում էինք  ինչ-որ բաներ փոխել»,- իր էմոցիաներով կիսվել էր երգչուհին։

Եվ ահա, վերջապես, Սիրուշոն երկրպագուների դատին է հանձնել «Դեր Զոր» երգի տեսահոլովակը, որի շրջանակներում համագործակցել է օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ:

«Դեր Զոր»-ը երգչուհու «Արմատ» ձայնասկավառակի ստեղծագործություններից է: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց Սիրուշոն է:



© NEWS.am STYLE