Սերժ Թանկյանը Կոմիտաս է երգում

10:51   26 մարտի, 2013

 

Հանրահայտ երգիչ Սերժ Թանկյանը ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը: Այս մասին տեղեկացանք երգչի ֆեյսբուքյան էջից: 
«Վերջերս ձայնագրել եմ հայերեն մի գեղեցիկ երգ՝ Կոմիտասի «Գարուն ա»-ն, Տիգրան Համասյանի դաշնամուրի նվագակցմամբ: Ուզում եմ այն նվիրել բոլոր նրանց, ովքեր Հայաստանում պայքարում են պոզիտիվ փոփոխությունների համար», - գրել է երգիչը:
Կատարումը կարող եք լսել այստեղ:

 



© NEWS.am STYLE