48-ամյա Քայլի Մինոուգն առաջին անգամ մեկնաբանել է Ջոշուա Սասի հետ բաժանումը

14:10   20 փետրվարի, 2017

Անջելինա Ջոլին առաջին անգամ խոսել է ապահարզանի մասին, իսկ հիմա 48-ամյա Քայլի Մինոուգն է որոշել մեկնաբանել Ջոշուա Սասի հետ բաժանումը: Ավստրալացի երգչուհին 29-ամյա դերասանին  վռնդել է Լոնդոնի իր տնից, երբ իմացել է իսպանացի դերասանուհի Մարթա Միլանսի հետ նրա սիրախաղի մասին:

Երգչուհին հայտարարել է, որ արդեն մոռացել է բոլոր տհաճությունների մասին եւ շնորհակալ է նման դասի համար:

«Դա չպետք է տեղի ունենար, բայց ես պատրաստ եմ առաջ շարժվել, քանի որ հիմա հարուստ փորձ ունեմ»,- պատմել է երգչուհին:

Չնայած անհաջող սիրավեպին՝ Քայլին վստահ է, որ սիրո հարցում իր բախտը, ամեն դեպքում, բերում է, եւ որ առաջիկայում իրեն իսկական զգացմունք է սպասում:

«Ես առայժմ «նրանք ապրեցին երկար ու երջանիկ» ոճով կատարյալ հարաբերություններ չեմ ունեցել, բայց վստահ եմ, որ դա պարզապես ինձ համար չէ: Ես գիտեմ, թե ինչ է սերն ու ինձ դուր է գալիս սիրահարված լինել»,- նշել է ավստրալացի երգչուհին:

Ի դեպ՝ բրիտանական մամուլում նաեւ լուրեր են պտտվում, որ դերասանը պարզապես օգտագործել է երգչուհուն, որպեսզի վերջինը հոգա իր ծախսերը: Հաղորդվում է նաեւ, որ երիտասարդ դերասանն ընդհանրապես դուր չէր գալիս Քայլիի ընտանիքին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE