Սպոորտային հագուստով Քանյե Ուեսթը՝ Լոս Անջելեսի փողոցներում

13:31   20 փետրվարի, 2017

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում ցուցադրությունից հետո Քանյե Ուեսթը հրաշալի տեսք ունի:

39-ամյա ռեփերն արդեն հասցրել է վերադառնալ Լոս Անջելես  եւ կնոջ՝ անկրկնելի Քիմի հետ ռոմանտիկ ընթրիքի գնալ:

Ի դեպ՝ զույգին նկատել են նաեւ հոլիվուդյան կինոստուդիաներից մեկից դուրս գալիս:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Քարդաշյան ընտանիքի ռեալիթի շոուի հիման վրա լիամետրաժ ֆիլմ են նկարահանելու:
Իսկ մինչ այդ՝ արտիստին «բռնացրել» են սպորտային հագուստով ձայնագրման ստուդիա գնալիս, որտեղ նա սկսել է ակտիվորեն աշխատել իր նոր ալբոմի վրա:

Ներքին աղբյուրների փոխանցմամբ՝ Քանյե Ուեսթը մտադիր է մի քանի կոմպոզիցիա նվիրել իր նյարդային խանգարման, Թրամփի նախագահության, Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպուտի եւ Ջեյ Զիի ու Բեյոնսեի հանդեպ իր վերաբերմունքի թեմաներին:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE