Քիմ Քարդաշյանին կողոպտողների լուսանկարները հայտնվել են համացանցում

11:02   20 փետրվարի, 2017

Ֆրանսիայում շուտով կմեկնարկի Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով դատական գործընթացը:

Հիշեցնենք, որ հայուհուն Փարիզում կողոպտել էին անցյալ տարվա հոկտեմբերին, Նորաձեւության շաբաթվա ընթացքում:

 

Այն ժամանակ ռեալիթի շոուի աստղի հյուրանոց էին ներխուժել ոստիկանի համազգեստով հինգ անձինք: Հանցագործները 9 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր են տարել, այդ թվում՝ Քանյե Ուեսթի նվիրած 3.5 մլն դոլարանոց մատանին:

 

Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը հանցագործության վայրից կադրեր է ցուցադրել:

 

Նյութը ֆրանսիական ալիքին փոխանցել է ոստիկանությունը:

 

Կադրերում երեւում են Քիմի մահճակալը, ինքնակպչուն ժապավեն եւ պարան, որով կապել են հայուհուն:

Հետաքրքիր է, որ կողոպուտից հետո ոստիկանությունը հայտարարել էր, որ տեսագրություն չունի, եւ որ ոչ մի տեսախցիկ չի կարողացել արձանագրել հանցագործներին: Դա, փաստորեն, արվել է հանցագործների աչալրջությունը թուլացնելու համար:

 

Հանցագործների անձի մասին ոստիկանությունն իմացավ անմիջապես, քանի որ հանցագործության վայրում նրանք անզգույշ են գործել, իսկ ԴՆԹ-ի փորձաքննությունը մատնանշել է Ֆրանսիայում հայտնի կրկնահանցագործ 60-ամյա Օմար Քեդաշին:

 

Մի քանի օր անց ոստիկաններն Օմարին երեք ընկերների հետ նկատել է սրճարանում ինչ-որ հարց քննարկելիս: Դրանից հետո իրավապահներն աստիճանաբար տվյալներ են ձեռք բերել գործի բոլոր մասնակիցների մասին:

Բացի այդ՝ հանցագործներից երկուսին «բռնացրել» են փախուստի ժամանակ արձանագրված տեսագրությունում, երբ նրանք մատանի են վայր գցել եւ չեն կարողացել գտնել:

Մեկ օր անց մի անցորդ մայթեզրին գտել է մատանին եւ փոխանցել ոստիկանությանը:

Ամեն դեպքում՝ Քիմն այլեւս հետ չի ստանա իր թանկարժեք զարդերը, քանի որ դրանց հետքը կորել է Բելգիայի սեւ շուկայում: Իսկ կողոպտիչներին երկարատեւ բանտարկություն է սպասվում, դատավորներն էլ առաջիկայում Լոս Անջելես կմեկնեն՝ Քիմի հետ կողոպուտի մանրամասների շուրջ զրուցելու համար:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE