Քիմ Քարդաշյանն այցելել է հայ պլաստիկ վիրաբույժ Ուրիյանին

15:35   20 փետրվարի, 2017

Քիմ Քարդաշյանը կրկին այցելել է հայ պլաստիկ վիրաբույժ Ուրիյանին: 

Հայտնի բժիշկը երկար տարիներ աշխատում է Քարդաշյանների ամբողջ ընտանիքի հետ: Երեք տարի առաջ հենց նա է Քիմի կրծքից հեռացրել բծերը, եւ չնայած հայուհին հերքում է հետույքի ձեւի փոփոխության համար վիրահատական միջամտության դիմելու մասին լուրերը, լուրեր են պտտվում, որ հենց Ուրիյանն է Քիմի հետույքի «հեղինակը»:

Այս անգամ ռեալիթի շոուի աստղն իր Snapchat-ում պատմել է, որ նորից օգտվել է բժշկի ծառայություններից՝ «սպիներն ու կնճիռները հեռացնելու համար», իհարկե, Քիմը չի նշել, թե մարմնի հատկապես որ հատվածներից:

«Ուրախ եմ, որ վերջապես արեցի դա: Շնորհակալություն բժիշկ Ուրիյանին, կարծում էի՝ ցավոտ կլինի, բայց ոչինչ չզգացի»,- նշել է Քիմը՝ վիրահատության մանրամասներ չներկայացնելով:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ art/x17agency.com-ի



© NEWS.am STYLE