Հիասքանչ Նաոմի Քեմփբելը՝ Diesel-ի երեկույթին

16:06   20 փետրվարի, 2017

Հանգստյան օրերին Անգլիայի մայրաքաղաքը նորաձեւության սիրահարներին ուրախացրեց Versace-ի ցուցադրությամբ, որին մասնակցեցին Բելլա եւ Ջիջի Հադիդները:

Բայց հեռանանք Դոնաթելա Վերսաչեի նորաձեւության տան հաղթարշավից եւ ուշադրություն դարձնենք Diesel-ի երեկույթին, որի հյուրերի թվում է եղել նաեւ Նաոմի Քեմփբելը:

46-ամյա գեղեցկուհին հայտնվել է սեւ մորթե մուշտակով:

Նաոմին կեցվածք է ընդունել տեսախցիկների առջեւ:
Իսկ ավելի ուշ նա լուսանկարվել է ապրանքանիշի տնօրեններ Նիկոլայ Ֆորմիչետիի եւ Ռենզր Ռոսսոյի հետ:

Հավելենք, որ Նաոմին առաջին շարքերում մասնակցում է հայտնի նորաձեւության տների բոլոր հավաքածուների ցուցադրություններին:

Աղբյուրը՝Daily Mail

Լուսանկարները՝ art/x17agency.com-ի



© NEWS.am STYLE