Ռիհաննան նշում է ծննդյան 29-ամյակը. երգչուհու TOP 5 ամենաթեժ հիթերը

16:25   20 փետրվարի, 2017

Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհաննան այսօր՝ փետրվարի 20-ին, նշում է ծննդյան 29-ամյակը։

Ապագա աստղը 16 տարեկանում է վճռել դառնալ երգչուհի։ Ավելի ուշ երիտասարդ արտիստը պայմանագիր է կնքում Def Jam Recordings-ի հետ։

2005 թ-ին լույս է տեսնում Ռիհաննայի առաջին ձայնասկավառակը՝ Music of the Sun-ը։

Երգչուհուն, սակայն, մեծ հաջողություն է բերել Good Girl Gone Bad ձայնասկավառակը, որն իր մեջ ընդգրկում է միանգամից մի քանի հիթ՝ Umbrella, Take a Bow, Disturbia, Don’t Stop the Music: Այս ալբոմը տարբեր անվանակարգերում արժանացել է 9 «Գրեմմի» մրցանակի։

Այսօր Ռիհաննան աշխարհում ամենից շատ վաճառք գրանցած արտիաստներից է։ Նա ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 14 անգամ գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը։

Հմայիչ, տաղանդավոր, կրքոտ եւ արտիստիկ Ռիհաննայի TOP 5 ամենաթեժ հիթերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։



© NEWS.am STYLE