35-ամյա Բրիթնի Սփիրսը կիսամերկ է ներկայացել

16:45   20 փետրվարի, 2017

35-ամյա Բրիթնի Սփիրսը կիսամերկ է ներկայացել: Նա Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանությունների կարիք առանձնապես չունի:

Ի դեպ՝ երեկ ամերիկյան հեռուստատեսությամբ կայացել է Բրիթնիի մասին Britney Ever After կենսագրական ֆիլմի պրեմիերան: Դեռեւս նկարահանումների մեկնարկին, սակայն, երգչուհին հայտարարել էր, որ չի ցանկանում որեւէ ընդհանուր բան ունենալ նախագծի հետ, ինչպես նաեւ երկրպագուներին խնդրել է սերիալում ներկայացված պատմությունն իրականություն չհամարել:

Իսկ մենք հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Բրիթնի Սթիրսի 8-ամյա զարմուհի Մեդդին հիվանդանոց էր տեղափոխվել կվադրոցիկլով վթարից հետո:

Երգչուհու քրոջ՝ Ջեյմի Լինն Սփիրսի դուստրը վթարի հետո հոսպիտալացվել էր ծանր վիճակում: Հիմա Մեդդին արդեն տանն է, նա կազդուրվում է:



© NEWS.am STYLE