Ամուսնության առաջարկ՝ հանդիպումից 4 ժամ անց.ավստրալացիների սիրո ռոմանտիկ պատմությունը

15:17   20 փետրվարի, 2017

Երբ 37-ամյա ավստրալուհի Միքեյլան առաջին անգամ տեսավ իր ապագա ամուսնուն՝ Էնթոնիին, հասկացավ, որ նա իր կյանքի միակ տղամարդն է:

Կինը երկար չմտածեց, թե ինչպես պատմի իր զգացմունքների մասին. փոխարենը ծնկի եկավ եւ ամուսնության առաջարկություն արեց նրան, երբ ծանոթությունից ընդամենը 4 ժամ էր անցել:

Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր: Էնթոնին պատասխանել էր, որ դեռ շատ վաղ է մտածել այդ մասին. աղջիկը սպասել է պատասխանի 5 երկար ու ձիգ ամիսներ.

«Ամիսներ անց երբ հանդիպեցինք, Էնթոնին ինձ հարցրեց՝ արդյոք իմ կյանքում կա՞ այլ տղամարդ, եւ ես ասացի՝ ոչ»,- պատմում է Միքեյլան:

Երեւում է՝ Միքեյլան հետեւել է լատինական «որսա պահը» արտահայտությանն ու իսկապես որսացել այն:

Այդ օրվանից անցել է տասը տարի. զույգը երջանիկ է եւ ունի 3 որդի:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE