61-ամյա Բրյուս Ուիլիսը դուստրերին լողալ է սովորեցնում

17:21   20 փետրվարի, 2017

61-ամյա Բրյուս Ուիլիսը հրաշալի գործով է զբաղված. մեծացնելով Ռումերին, Սկաուտին եւ Թալուլային՝ անխոնջ Ուիլիսը սկսել է լողալ սովորեցնել փոքրիկ դուստրերին՝ 4-ամյա Մեյբելին եւ 2-ամյա Էվլեյնին:

Դերասանի կնոջ՝ 38-ամյա Էմմա Հեմինգ Ուիլիսի Instagram-ը հեղեղված է դասընթացի լուսանկարներով: Դրանցում դերասանը երեխաների հետ խաղում է լողավազանում եւ զբոսնում օվկիանոսի ափին:

Մեյբել

Էվելեյն

Հիշեցնենք, որ Բրյուս Ուիլիսն ու Էմմա Հեմինգն ամուսնացել են 2009 թվականին. 23 տարվա տարբերությունը զույգին չի վախեցրել: Էմման հրաշալի հարաբերություններ ունի Ուիլիսի առաջին կնոջ՝ Դեմի Մուրի եւ նրանց ամուսնությունից ծնված դուստրերի հետ:



© NEWS.am STYLE