Սիլվեսթեր Ստալոնեի 18-ամյա դուստրն առաջին անգամ մասնակցել է Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա ցուցադրությանը

17:37   20 փետրվարի, 2017

Երեկ մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացել էր Բելլա եւ Ջիջի Հադիդների ուղղությամբ, իսկ ավելի ուշ Սիլվեսթեր Ստալոնեի 18-ամյա դուստրը Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա շրջանակում առաջին քայլերն է արել: Tate Modern-ում իր նոր հավաքածուն է ցուցադրել Topshop Unique-ը:

Ջենիֆեր Ֆլավին, Սիսթին եւ Սոֆյա Ստալոնեներ

Սիսթինը, որը երեկ այլ մոդելների հետ մասնակցել է ցուցադրությանը, ընդհանուր առմամբ, նորեկ չէ. աղջիկն արդեն բազմաթիվ ֆոտոսեսիաների է մասնակցել, տարբեր ամսագրերի շապիկներին հայտնվել, ինչպես նաեւ մասնակցել խոշոր fashion-ցուցադրությունների:

Սակայն Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին նա առաջին անգամ է մասնակցել:

«Իմ առաջին ցուցադրությունը Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա շրջանակում: Topshop, շատ շնորհակալ եմ այս անհավանական փորձի համար»,- Instagram-ում գրել է Սիսթինը:

Աղջկան սատարելու են եկել նրա մտերիմները, մայրը՝ Ջենիֆեր Ֆլավինն ու ավագ քույրը՝ 20-ամյա Սոֆյան, որը նույնպես ուժերն է փորձում մոդելային բիզնեսում: Իսկ ահա նրա կրտսեր քույրը՝ 14-ամյա Սքարլեթն ու հայրը ցուցադրությանը ներկա չեն եղել:

Սիսթին եւ Սոֆյա Ստալոնեներ



© NEWS.am STYLE