Գարիկ Մարտիրոսյանը վերադառնում է ռուսական Առաջին ալիքի «Прожекторперисхилтон» շոու

11:05   21 փետրվարի, 2017

Վերջերս Գարիկ Մարտիրոսյանն Իվան Ուրգանտի շոուի ժամանակ հաղորդել էր, որ շատ շուտով ռուսական Առաջին ալիքի եթերում նորից կսկսի հեռարձակվել «Прожекторперисхилтон» շոուն, որը չէր ցուցադրվում 2012 թվականից:

Հիմա հայտնի է նաեւ առաջին եթերի օրը: Ըստ Ria.ru-ի՝ հաղորդումը հեռարձակվելու է մարտի 4-ին՝ անփոփոխ հաղորդավարների՝ Իվան Ուրգանտի, Սերգեյ Սվետլակովի, Ալեքսանդր Ցեկալոյի եւ Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ:

«Прожекторперисхилтон» մարտի 4-ից վերադառնում է»,- ասել են մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ շոուն վարելու են նույն հաղորդավարները:

Հինգ տարի առաջ շոուն որոշեցին փակել, քանի որ ТНТ հեռուստաալիքի հետ պայմանագրով Գարիկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Սվետլակովը չէին կարող մասնակցել հաղորդմանը: Հեռուստաալիքն ափսոսանք հայտնեց նախագծի փակման առիթով, բայց որոշել է չփոխել հաղորդավարների կազմը:



© NEWS.am STYLE