Ջուդ Լոուն՝ Գայ Ռիչիի «Արթուր արքայի սուրը» ֆիլմի թրեյլերում

14:42   21 փետրվարի, 2017

Գայ Ռիչիի արվեստի երկրպագուներ, զինվեք համբերությամբ։ Շուտով լույս կտեսնի նշանավոր բրիտանացի ռեժիսորի նոր ֆիլմը՝ King Arthur: Legend of the Sword-ը («Արթուր արքայի սուրը»)։

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Չառլի Հաննեմը եւ Ջուդ Լոուն, իսկ մինչ այդ համացանցում հայտնվել է ֆիլմի նոր թրեյլերը։

Երիտասարդ Արթուրը (Չառլի Հաննեմ) փողոցային ավազակախումբ է գլխավորում եւ չի էլ կասկածում իր իրական առաքելության մասին, մինչեւ նրա ձեռքերում հայտնվում է Էքսկալիբուր սուրը։ Այդ պահից սկսած գլխավոր հերոսի կյանքի փոխվում է. նա հանդիպում է իր սիրուն եւ համախմբում մարդկանց՝ իր ծնողներին սպանած եւ գահին տիրացած բռնակալ Ուորթիգերնին (Ջուդ Լոու) տապալելու համար։
Գայ Ռիչիի նոր ֆիլմի բյուջեն գերազանցել է 100 միլիոն դոլարը։
Ֆիլմի պրեմիերան նախանշված է մայիսի սկզբին։



© NEWS.am STYLE