Տիմիատիի մայրը պատմել է ռեփերի դստեր առողջական խնդիրների մասին

12:43   21 փետրվարի, 2017

Տիմատիի մայրը՝ Սիմոնան, պատմել է ռեփերի դստեր՝ Ալիսայի խնդիրների մասին։ Instagram-ի իր էջում Տիմատիի մայրը, ով մոտ երկու միլիոն հետեւորդ ունի, սկսել է լուսանկարներ հրապարակել, որտեղ հատուկ վիրակապով փակված է Ալիսայի երբեմն ձախ, երբեմն՝ աջ աչքը։ Երեխան նաեւ հաճախ լուսանկարվում է ակնոցով։ 

Публикация от simona280 (@simona280)

Իսկ գլխավոր հրապարակումը, թե ինչու են աղջկա աչքերը փակված հետեւյալն է․

«Ո՛չ, մենք չենք ծաղրում, եւ ակնոցները իմիջի համար չեն։ Իսկ այժմ անցնենք գործի բուն էությանը նրանց համար, ովքեր բախվել են այս խնդրին։ Ես հատուկ եմ տեղադրում այս լուսանկարը, որ հասկանալի լինի։ Տառապում են Ալիսայի երկու աչքերը։ Շեղման աստիճանը տարբեր է, բայց կա։ Բժիշկն ասել է, որ անմիջական աչքի վրա վիրակապն ավելի արագ արդյունք է տալիս։ Սակայն այն հանելը ցավոտ է։ Դրա համար մենք մանակական քսուք ենք քսում ունքի եւ աչքի տակ։ Այդպես հանելն ավելի հեշտ է։Կրում են ամեն օր՝ 7-12-ը, իսկ հետո քնելուց հետո՝ 16-19-ը»։

Публикация от simona280 (@simona280)

Տատիկի խոսքով՝ դրական արդյունք արդեն կա։



© NEWS.am STYLE