Քրիստեն Ստյուարտի եւ Ստելա Մաքսվելի կրքոտ համբույրն ու Լիլի Ռոուզ Դեփի անկողնային լուսանկարը. հայտնիները` Դավիթ Մուշեղյանի տեսախցիկի առաջ

13:25   21 փետրվարի, 2017

ԱՄՆ-ում հայտնի հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի մասին արդեն պատմել ենք, ինչպես նաեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացրել մեր բացառիկ հարցազրույցը նրա հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Դավիթն այս շրջանում աշխատում է իր հեղինակային` Our City Of Angels նախագծի շուրջ, որի համար կրկին լուսանկարում է հայտնիներին:

Այսպիսով` ամերիկահայ լուսանկարիչը մի քանի լուսանկար է հրապարակել տվյալ նախագծից, որոնց հերոսները Ստելա Մաքսվելը, Քրիստեն Ստյուարտը, Լիլի Ռոուզ Դեփն ու Վանեսա Պարադին են: Լուսանկարներից մեկում հայ լուսանկարիչը պատկերել է Քրիստենի եւ Ստելայի կրքոտ համբույրը:

«Ես միշտ երազել եմ ունենալ մի ամսագիր, որը կներկայացնի Լոս Անջելեսը: Այս աշխարհում շատ քաղաքներ ունեն իրենց ձայնը, հուսով եմ` Our City of Angels-ը կդառնա մեր քաղաքի ձայնը: Շնորհակալ եմ ընլերներիս` աջակցության համար…»,-Դավիթն այսպես է վերնագրել լուսանկարը:

Ի տարբերություն Քրիստեն Ստյուարտի` Վանեսա Պարադին ու Լիլի Ռոուզը երկրորդ անգամ են լուսանկարվում ամսագրի համար:

Բացի մոր հետ համատեղ լուսանկարից` Ջոնի Դեփի գեղեցկուհի դուստրը եւս մեկ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում` հետեւյալ մակագրությամբ.

«Անկողնային ժամ` Դավիթի հետ»:

Լուսանկարները` Դավիթ Մուշեղյանի եւ Լիլի Ռոուզ Դեփի Instagram-ից



© NEWS.am STYLE