Անաստասիա Ստոցկայայի շոուի պրոդյուսեր Իզաբել Ուռումյանցին Մոսկվայում ծեծի են ենթարկել

13:36   21 փետրվարի, 2017

Անաստասիա Ստոցկայայի շոուի պրոդյուսեր Իզաբել Ուռումյանցին Մոսկվայում ծեծի են ենթարկել, հաղորդում է Life.ru-ն։ Իզաբել Ուռումյանցը, ով առավել հայտնի է որպես երգչուհի Izabelle, հոսպիտալացվել է՝ գլխուղեղի ցնցմամբ եւ բազմաթիվ վասվածքներով։ 

Աղջկան ծեծել են ձայնագրման ստուդիայում։ Իզաբելի եւ մի երիտասարդի միջեւ վեճ է բռնկվել։

«Ինձ մի երիտասարդ վիրավորեց, բնականաբար, ես էլ պատասխանեցի, այդ պատճառով նա բռունցքներով հարձակվեց ինձ վրա, սկսեց խեղդել ու հարվածել գլխիս»,- ասել է Իզաբելը։

Աղջկան հիվանդանոց են տարել եւ հետազոտել։ Տուժածը բժիշկներին խնդրել է ոստիկանությանը հաղորդագրություն չուղարկել՝ հայտնելով, որ չի պատրաստվում է բողոքել երիտասարդի դեմ։ Օգնություն ստանալուց հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։



© NEWS.am STYLE