Աստղային վարսահարդարում. Ռիհաննա (ֆոտո, տեսանյութ)

18:02   21 փետրվարի, 2017

Շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել աստղային անենահետաքրքիր սանրվածքները: Մեր խորագրի այսօրվա հերոսուհին Ռիհաննան է, որը երեկ նշում էր ծննդյան 29-ամյակը:

Հայտնի գեղեցկուհին երագարվեստով լրջորեն սկսեց զբաղվել 16 տարեկան հասակում եւ հենց այդ ժամանակվանից էլ գերեց բոլորին թե իր արտաքին հմայքով, թե ձայնային յուրահատուկ տեմբրով:

Ռիհաննան իր կարիերայի սկզբում ներկայանում էր երկար, սեւ վարսերով, իսկ հետո սկսեց դիմել ամենաօրիգինալ եւ անսպասելի ոճային փոփոխությունների:

Գեղեցկուհի երգչուհուն այս ընթացքում արդեն հասցրել ենք տեսնել թե երկար, թե կարճ սանրվածքնրով, թե շիկահերի, թե սեւահերի, թե կարմրահերի կերպարներում:

Նրա ամենահետաքրքիր սանրվածքները ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:



© NEWS.am STYLE