Աղբով լի արկղ` որպես նվեր. մայրիկի զվարճալի, բայց ուսուցողական արարքը

18:33   21 փետրվարի, 2017

Ուեսթմինսթեր քոլեջի 18-ամյա ուսանող Քոնոր Քոքսը ննջասենյակից դուրս էր եկել՝ չմաքրելով այն: Իհարկե, տղային պետք էր «պատժել» ու նրա մայրը գտավ ճիշտ ճանապարհը: Նա քոլեջ ուղարկեց մի արկղ, որում ամբողջությամբ այն աղբ էր, որը տղան թողել էր իր սենյակում: Երբ Քոնորը տուփը ստացավ մայրիկից, մտածեց, որ դրանում աղանդեր կլինեն: Սակայն այն, ինչ տեսավ պատանին, պարզապես, ծիծաղելի էր, բայց միեւնույն ժամանակ ուսուցողական:

Երեւում է՝ տղան տպավորված է եղել մայրիկի արարքով ու լուսանկարը հապարակել է Twitter-ում:

«Ես կարծում էի՝ մայրս ինձ քաղցրավենիք է ուղարկել, բայց փոխարենը աղբ ստացա»,- պատմում է 18-ամյա ուսանողը:

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE