17:05 21 փետրվարի, 2017Ջորջ Քլունին կրկին մեկնաբանել է կնոջ՝ Ամալի հղիությունը։ Օրերս այդ առիթով խոսել էր նաեւ Ջորջի մայրը՝ 77-ամյա Նինա Ուորենը։

Rencontres de Cinema հաղորդման հաղորդավարուհու հետ զրույցում 55-ամյա դերասանը պաշտոնապես հաստատել է, որ ինքն ու կինը երկվորյակ են ունենալու:
«Մենք անսահման երջանիկ ենք։ Մեզ մեծ արկածներ են սպասվում»,- ժպտալով ասել է նա։

Քլունիի խոսքով՝ ընկերները, իմանալով Ամալի հղիության մասին, սատարել են իրեն, բայց, իհարկե, կատակելու առիթն էլ բաց չեն թողել, հիմնականում աստղի տարիքի մասին։
«Ինձ ամենեւին չի ամաչեցնում այն փաստը, որ ես այս տարիքում առաջին անգամ հայր եմ դառնալու։ Ժան-Պոլ Բելմոնդոն 70 տարեկանում չորրորդ անգամ է հայր դարձել։ Եվ դա ինձ ոգեշնչում է»,- նշել է դերասանը։
Աղբյուրը՝ Eonline.com