Քիմ Քարդաշյանը կրկին հպարտացել է իր հետույքով

18:21   21 փետրվարի, 2017

Քիմ Քարդաշյանը կրկին հպարտացել է իր հետույքով: Նա Daddy գրությամբ թավշե կիսավարտիքով լուսանկար է հրապարակել Snapchat-ում:

Չնայած 36-ամյա հայուհին կարճ ժամանակ անց ջնջել է լուսանկարը, այն արդեն տարածվել է համացանցում:

Ի դեպ՝ երեկ Քիմն այցելել է հայ պլաստիկ վիրաբույժ Ուրիյանին։ Հայտնի բժիշկը երկար տարիներ աշխատում է Քարդաշյանների ամբողջ ընտանիքի հետ: Երեք տարի առաջ հենց նա է Քիմի կրծքից հեռացրել բծերը, եւ չնայած հայուհին հերքում է հետույքի ձեւի փոփոխության համար վիրահատական միջամտության դիմելու մասին լուրերը, լուրեր են պտտվում, որ հենց Ուրիյանն է Քիմի հետույքի «հեղինակը»:

Այս անգամ ռեալիթի շոուի աստղն իր Snapchat-ում պատմել է, որ նորից օգտվել է բժշկի ծառայություններից՝ «սպիներն ու կնճիռները հեռացնելու համար», իհարկե, Քիմը չի նշել, թե մարմնի հատկապես որ հատվածներից:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE