3-ամյա փոքրիկը նմանակում է դինոզավրի

19:36   21 փետրվարի, 2017

Perth zoo այցելելուց եւ առաջին անգամ դինոզավրեր տեսնելուց հետո 3-ամյա Զաքարի Բեյքերը տարվել է այդ հսկայական կենդանիներով:

Փոքրիկի մայրը՝ Լաքին, համացանցում հրապարակել է հոլովակ, որում տղան նմանակում է դինոզավրի. նա նույն ձայնն է հնչեցնում եւ նույն միմիակներն է անում, ինչ դինոզավրը:

«1,5 տարի առաջ մենք դինոզավրերի ցուցադրության էինք այցելել: Տղաս հիացած էր նրանցով: Մենք հաճախ էինք այցելում ցուցադրությանը , բայց նա չէր ուզում տեսնել որեւէ այլ կենդանու. տղաս միայն դինոզավրերի էր ուզում տեսնել»,- պատմում է մայրը:

Այդ օվանից սկսած փոքրիկը սիրահարվել է դինոզավրերին: Նրա բոլոր խաղալիքները դինոզավրեր են: Անգամ ուտելիքներին է դինոզավրի տեսք հաղորդում:

Այնուամենայնիվ, ծնողներին չի անհանգստացնում իրենց երեխայի այս անսովոր մոլուցքը. չէ՞ որ տղան ամեն ինչ գիտի այդ կենդանիների մասին

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE