Գոհար Ավետիսյանի աստղային համագործակցությունը. ո՞ր ռուս հայտնի երգչուհուն է դիմահարդարել ճանաչված հայուհին (ֆոտո)

17:15   21 փետրվարի, 2017

NEWS.am STYLE-ը պարբերաբար անդրադառնում է Ռուսաստանում հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի գեղեցիկ աշխատանքներին:

Գաղտնիք չէ, որ 23-ամյա տաղանդավոր հայուհին հաճախ դիմահարդարում է նաեւ ռուսական շոու-բիզնեսի հայտնիներին: Այսպես օրինակ` այսօր Գոհարը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել «Վիա Գրա» խմբի նախկին անդամ, հայտնի երգչուհի Աննա Սեդակովայի հետ:

«Այսօր նկարահանման համար հարդարել եմ գեղեցիկ եւ տաղանդավոր  երգչուհի եւ, պարզապես լավ մարդ Աննա Սեդակովային: Այս տեսքով Աննան մասնակցելու է նոր հաղորդաշարի: Հավանո՞ւմ եք նրա կերպարը»,-դիմահարդարը լուսանկարը այսպես է  մակագրել:

Ի դեպ, Գոհարի եւ Աննայի համատեղ սելֆիում երեւում է նաեւ հղի Սեդակովայի կլորիկ փորիկը:



© NEWS.am STYLE