Քայլի Ջեները մեծացրել է կուրծքը. համացանցում ծաղրել են Քիմ Քարդաշյանի քրոջ իմպլանտները

10:10   22 փետրվարի, 2017

Քիմ Քարդաշյանն օրերս այցելել էր հայ հայտնի պլաստիկ վիրաբույժ Ուրիյանին:

Հայտնի բժիշկը երկար տարիներ աշխատում է Քարդաշյանների ամբողջ ընտանիքի հետ: Երեք տարի առաջ հենց նա է Քիմի կրծքից հեռացրել բծերը, եւ չնայած հայուհին հերքում է հետույքի ձեւի փոփոխության համար վիրահատական միջամտության դիմելու մասին լուրերը, լուրեր են պտտվում, որ հենց Ուրիյանն է Քիմի հետույքի «հեղինակը»:

 

Այս անգամ ռեալիթի շոուի աստղն իր Snapchat-ում պատմել է, որ նորից օգտվել է բժշկի ծառայություններից՝ «սպիներն ու կնճիռները հեռացնելու համար», իհարկե, Քիմը չի նշել, թե մարմնի հատկապես որ հատվածներից:

Հայ բժշկի ծառայություններից, կարծես, օգտվում է նաեւ 19-ամյա Քայլին, որի լուսանկարներից մեկն Instagram-ում ծաղրի ալիք է բարձրացրել:

 

Հաշվի առնելով փաստը, որ անցյալ տարի Քայլին հերքում էր վիրահատական միջամտությունը, ռեալիթի շոուի աստղին ուղղված ծաղրն ավելի սուր է եղել:

«Քայլի, գեղեցիկ կուրծք է, բայց իմպլանտ է»:

«Նրա կուրծքը մեծացել է»:

 

«Պլաստիկա»:

 

«Արքայադուստր, դու գեղեցիկ ես, բայց կուրծքդ իսկական չէ»,- աղջկա լուսանկարի տակ գրել են բաժանորդները:

 

Քայլին միշտ հերքել է պլաստիկ վիրահատության փաստը, չնայած վերջերս խոստովանել է, որ մեծացրել է շուրթերը: Կարծում ենք՝ Քիմի քույրը, ամեն դեպքում, կխոստովանի, որ մեծացրել է կուրծքը, առավել եւս, եթե համեմատենք 2015 թվականի լուսանկարների հետ...

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE