Հղի Ամալ Քլունին՝ առանց ամուսնու Լոնդոնի փողոցներում զբոսնելիս

11:03   22 փետրվարի, 2017

Երեկ Ջորջ Քլունին Rencontres de Cinema հաղորդման ընթացքում հերթական անգամ պաշտոնապես հաստատել էր, որ ինքն ու կինը երկվորյակ են ունենալու:

Իսկ մինչ 55-ամյա դերասանն այս ու այնտեղ հարցազրույցներ է տալիս եւ շնորհավորանքներ ընդունում, նրա 39-ամյա կինը՝ Ամալ Քլունին, Մեծ Բրիտանիայում գրավել է պապարացիների ուշադրությունը:

Հայտնի փաստաբանին նկատել են Rencontres de Cinema-ից կարմիր վերարկուով:

Քլունիի խոսքով՝ ընկերները, իմանալով Ամալի հղիության մասին, սատարել են իրեն, բայց, իհարկե, կատակելու առիթն էլ բաց չեն թողել, հիմնականում աստղի տարիքի վերաբերյալ։

«Ինձ ամենեւին չի ամաչեցնում այն փաստը, որ ես այս տարիքում առաջին անգամ հայր եմ դառնալու։ Ժան-Պոլ Բելմոնդոն 70 տարեկանում չորրորդ անգամ է հայր դարձել։ Եվ դա ինձ ոգեշնչում է»,- նշել է դերասանը։

Վերջին իմ քանի ամիսներին Քլունիները շատ ժամանակ են անցկացնում Մեծ Բրիտանիայում. նրանք մեկուսացած կյանք են վարում Լոնդոնից դեպի արեւմուտք գյուղական տեղանքում գտնվող իրենց առանձնատանը:

Աղբյուրը՝Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE