Բելլա Հադիդը նոր ընկեր է գտել The Weeknd-ից բաժանվելուց հետո

12:36   22 փետրվարի, 2017

Սուպերմոդել Բելլա Հադիդի կոտրված սիրտը կարող է «սոսնձվել»։ 20-ամյա Բելլան անցյալ շաբաթ մասնակցեց Նյու Յորքի բոլոր նորաձեւության տների ցուցադրություններին: Եվ եթե փետրվարի 14-ը մոդելը մենակ է դիմավորել, ապա հիմա նա երկրպագու ունի:

Վերջերս Բելլային լքել է The Weeknd-ը, որի՝ Սելենա Գոմեսի հետ սիրավեպը մամուլի առաջին էջերում է:

:

Ըստ PageSix.-ի՝ Բելլան ընկերուհիների՝ Քենդալ Ջեների եւ Ստելլա Մաքսվելի հետ մասնակցել է լոնդոնյան Annabel's ակումբում կազմակերպված երեկույթին:

Հայտնի է, որ Լոնդնոում անցկացվում է Նորաձեւության շաբաթը, եւ Բելլան կրկին պոդիումում է: Իսկ ահա երեկությի ժամանակ նա սիրաբանել էր անհայտ լուսանկարչի հետ։

«Նրանք մշտապես միասին էին, սակայն խուսափում էին տեսախցիկներից։ Շշնջում եւ պարում էին, ակնհայտ էր, որ միասին են։ Երեկոյի ավարտին նրանք միասին գնացին»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:

Լուսանկարները՝ Fameflynet-ի



© NEWS.am STYLE